Պատում՝ Առականի նախագծի ընթացքին վերբերյալ

Առականի

Վահե Կարմիրշալյան

Բարև ձեզ, ես Վահեն եմ: Ես մասնկացել եմ ,,Առականի,,  նախագծին և ուզում եմ պատմել թե այդ նախագծի ընթացքում  ինչեր արեցի, ինչու ընտրեցի հենց այդ առակը և այլն:

Որն է իմ ընտրած առակը

¢Մի անգամ, ծանր աշխատանքային օրվանից հետո, մի կին երեկոյան ընթրիք էր պատրաստում: Նա ամուսնու առջև դրեց ջեմ և այրված բրդուճ. ոչ թե մի փոքր, այլ լրիվ սևացած: Ամուսինը կերավ ուտելիքը և հարցրեց իր կողքին նստած որդուն՝ արե՞լ է արդյոք նա իր տնային առաջադրանքները, և ինչպես է անցել նրա օրը: Ընթրիքից հետո կինը ներողություն խնդրեց ամուսնուց անհաջող ուտեստի համար, բայց ամուսինը պատասխանեց.
— Սիրելիս, ես սիրում եմ այրված բրդուճ:
Հետո, երբ որդին գնաց, որպեսզի բարի գիշեր մաղթի, հորը հարցրեց, թե իրո՞ք նա սիրում է այրված բրդուճ: Հայրը ձեռքը որդու ուսին դրեց և ասաց.
-Քո մայրիկն այսօր ամբողջ օրն աշխատել է, նա ծանր օր է ունեցել և շատ է հոգնել: Եվ բացի այդ, այրված բրդուճը այնքան էլ վատը չէր, բայց դու գիտես, թե ինչպես են վիրավորում սուր խոսքերը:
Տղան ուշադիր լսում էր, իսկ հայրը շարունակում էր խոսել:
-Գիտե՞ս, որդիս, մեր կյանքը լիքն է անկատարությամբ, և այդ թվում՝ նաև անկատար մարդկանցով: Ես նույնպես կատարյալ չեմ: Հաճախ եմ մոռանում ծննդյան օրերը, հիշարժան ամսաթվերը: Սակայն, ես այս տարիների ընթացքում հասկացա մի շատ կարևոր բան: Պետք է սովորել ընդունել միմյանց թերությունները և ուրախանալ, որ մեր մեջ տարբերություն կա: Այս փոքրիկ գաղտնիքն օգնում է ստեղծել անկեղծ ու երկարատև հարաբերություններ: Սիրիր այն մարդկանց, ովքեր ուրախությամբ են լցնում քո սիրտը և մի չարացիր այն մարդկանց վրա, ովքեր դա չեն անում:

 

Ինչպես և ինչու ընտրեցի այս առակը

¢Ես հերթով  դիտում էի առակները վերնագրերը կարդալով և ինձ դուր երկու վերնագիր

¢1. Ասեղն ու թելը

¢2. Այրված բրդուճը

նախ կարդացի  Ասեղն ու թելը հետո  Այրված բրդուճը և ընտրեցի եկրորդը մի պատճառով, որովհետև  չէի  հասկացել  Ասեղն ու թելը առակի իմաստը:

Իմ խորհուրդը առակի հեղինակին

¢Ես խորհուրդ եմ տալիս առակի իմաստը չգրել առակի մեջ: Որպիսի ընթերցողները մտածեն և հասկանան առակի իմաստը:

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s